2018-05-15
«ԵՐԳՈՂ ՍՅՈՒՆԻՔ» 2018 երգչախմբային փառատոն
Համեցեք «ԵՐԳՈՂ ՍՅՈՒՆԻՔ» 2018-ին Կապան և Գորիս!
Մայիս 17-19
Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա ՀԿ Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ կազմակերպել է "Երգող Սյունիք - 2018" երգչախմբային ամենամյա փառատոնը, որի մեկնարկը ազդարարվելու է սույն թվականի մայիսի 17-ին Կապան քաղաքում!
Երգչախմբային փառատոնի կայացմանն ակտիվ մասնակցել են Սյունիք մարզի Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի անդամները Կապանից, Գորիսից, Ագարակից և Քաջարանից, Խնձորեսկից, որոնք նպատակ են դրել այլևս ավանդույթ և երգչախմբային տոն դարձնել յուրաքանչյուր գարուն:
Այս տարի «Երգող Սյունիք» երգչախմբային փառատոնը նվիրված է Առաջին Հանրապետության 100-ամյակին: