Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա
Հասարակական Կազմակերպություն
en am
facebook  
Գործընկերներ Chórtownia Noiaan Tapan

Հասմիկ Վարդանյան

'2-4.jpg'

Հասմիկ Սերգեյի Վարդանյան

 

Ծնվել է՝ 17.03.1963թվականին:

Երաժշտագետ,  տեսաբան և խմբավար է, ՛՛Երևանի Ձայներ՛՛ կանանց վոկալ խմբի գեղարվեստական ղեկավար և խմբավարը:

1973-1981 թ-ին ավարտել է Երևանի թիվ 1 Արվեստի դպրոցը,

1982-1986թ-ին ավարտել է  Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսւմնարանի երաժշտագիտության ֆակուլտետը,

 1986-1991 թթ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան Պետական  կոնսերվատորիայի երաժշտագիտության ֆալուլտետը,

  1995-1999 թ-ին ավարտել է  խմբավարության ֆակուլտետը,

 1999-2001 թ. խմբավարության ֆակուլտետի ասպիրանտուրան՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի դասարանը:

 Մասնագիտական հայացքների ձևավորման մեջ մեծապես նպաստել են փայլուն երաժշտագետներ ՝ դասախոսներ Ռիտա Պետրոսյանը, Ռոբերտ Աթայանը, Էդուարդ Փաշինյանը,  Սվետլաննա Սարգսյանը, խմբավարներ Արթուր Վերանյանը, Իվան Վարդանյանը,  Հովհաննես Չեքիջյանը:

Մանկավարժական գործունեությունը սկսել է դեռևս ուսանողական  տարիներից՝ աշխատել է Երևանի թիվ 1 Արվեստի դպրոցում՝ դասավանդելով երաժշտական տեսական առարկաներ, միաժամանակ աշխատել է Իգիթյանի անվան գեղագիտական մանկական կենտրոնում՝ դասավանդել է երաժշտագիտական առարկաներ, այնուհետև դասավանդել  է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում ՝ երաժշտական տեսական առարկաներ:

1994 թ-ին ստանձնել է ՛՛Երևան՛՛ կանանց կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, հանդես է եկել բազմաթիվ համերգներով հայրենիքում և նրա սահմաններից դուրս՝ փորձելով պահպանել երգչախմբի հիմնադիր և նախկին ղեկավար՝տաղանդավոր խմբավար Արթուր Վերանյանի հրաշալի դպրոցը և ավանդույթները:

1996 թ-ին ՛՛Երևան՛՛ կանանց կամերային երգչախմբի  հիմնադրման 20- ամյակին նվիրված համերգով հանդես եկավ Կամերային երգչախմբային երաժշտության տանը, 1997 թ-ին նույն  կազմով ելույթ ունեցավ Ֆրանսիայի Բրիվի Միջազգային  Երաժշտական Փառատոնում և ճանաչվեց որպես լավագուն երգչախումբ:

2008 թ-ին Հասմիկ Վարդանյանը հիմնադրեց նոր երգչախումբ՛՛Երևանի Ձայներ՛՛ կանանց վոկալ խումբը:

Հասմիկ Վարդանյանը1995 թ-ից ՛՛Եվրոպա Կանտատ՛՛ Միաջազգային Երաժշտական Ասոցիացիայի անդամ է, մասնակից է  Հայաստանի Հանրապետության Մշակույթի Նախարարության և Սփյուռքի Նախարարության կազմակերպած բազմաթիվ  Երաժշտական Փառատոնների և միջոցառումերի, պարգևատրվել է Սփյուռքի նախարարության կողմից բազմաթիվ պատվոգրերով, 2012 թ-ին Հայաստանի Հանրապետության Մշակույթի Նախարարության կողմից պարգևատրվել է ՛՛ Գրիգոր Նարեկացի՛՛ հուշամեդալով:

W serwisie stosujemy pliki cookies. Korzystanie z witryny bez zmiany ustawień dotyczących cookies oznacza, że będą one zamieszczane w Państwa urządzeniu końcowym. Możecie Państwo dokonać w każdym czasie zmiany ustawień dotyczących cookies. Więcej informacji w polityce prywatności.

×