Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա
Հասարակական Կազմակերպություն
en am
facebook  
Գործընկերներ Chórtownia Noiaan Tapan

«ԵՐԳՈՂ ՍՅՈՒՆԻՔ» 2018 երգչախմբային փառատոն

'Երգող Սյունիք-1.jpg'

Համեցեք «ԵՐԳՈՂ ՍՅՈՒՆԻՔ» 2018-ին Կապան և Գորիս! 
Մայիս 17-19

Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա ՀԿ Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ կազմակերպել է "Երգող Սյունիք - 2018" երգչախմբային ամենամյա փառատոնը, որի մեկնարկը ազդարարվելու է սույն թվականի մայիսի 17-ին Կապան քաղաքում!
Երգչախմբային փառատոնի կայացմանն ակտիվ մասնակցել են Սյունիք մարզի Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի անդամները Կապանից, Գորիսից, Ագարակից և Քաջարանից, Խնձորեսկից, որոնք նպատակ են դրել այլևս ավանդույթ և երգչախմբային տոն դարձնել յուրաքանչյուր գարուն:
Այս տարի «Երգող Սյունիք» երգչախմբային փառատոնը նվիրված է Առաջին Հանրապետության 100-ամյակին:

«Երգող Սյունիք» երգչախմբային փառատոնի գլխավոր նպատակն է նպաստել մարզի՝ ինչպես երգչախմբային արվեստի, այնպես՝ կրթական ու մշակութային ծրագրերի առաջխաղացմանը՝ ստեղծելով համապատասխան հարթակ ՀՀ մարզերի երգչախմբերի և խմբավարների կատարելագործման համար, քաջալերելով երիտասարդ և ակտիվ խմբավարներին ու երգչախմբերին:

Վստահ ենք, որ տարածաշրջանում լինելով եզակի երգչախմբային իրադարձություն «Երգող Սյունիք» մարզային երգչախմբային փառատոնը ևս միջոց է ՀՀ տարբեր մարզերում իրականացվող մասշտաբային և յուրօրինակ ծրագրերի միջոցով սևեռելու զբոսաշրջության ոլորտի ուշադրությունը: 

Մասնակիցներ՝

Կապանի Արամ Խաչատրյանի անվան N1 երաժշտական դպրոց, խմբավար՝ Անուշ Ասլանյան
Կապանի N2 երաժշտական դպրոց, խմբավար՝ Գայանե Հարությունյան
Կապանի N3 երաժշտական դպրոց, խմբավար՝ Աիդա Սարգսյան

Կապանի արվեստի դպրոցի մանկական երգչախումբ, խմբավար՝ Մարինա Նահապետյան

Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոց, խմբավար՝ Ն. Հակոբյան
Գորիսի Շ. Ազնավուրի անվան երաժշտական դպրոց, խմբավար՝ Հ. Սաթունց
Խնձորեսկի Ա. Սաթունցի անվան երաժշտական դպրոց և
Շինուհայրի երաժշտական դպրոց, խմբավար՝ Ռ. Ասրյան
Շինուհայրի երաժշտական դպրոցի "Զանգակներ" երգչախումբ, խմբավար՝ Լ. Սարգսյան

Համեցեք՝
Մայիսի 17-ին Ք. Կապան / Կապանի արվեստի դպրոց/
ժամը՝ 17.00

Մայիս 19-ին ք. Գորիս / Գորիսի Շ. Ազնավուրի անվան երաժշտական դպրոց/
ժամը՝ 13.00

Տեղեկությունների համար
զանգահարել՝ +374 93 75 75 87 
գրել՝ acca1113@gmail.com
conductor.am

2018-05-15

W serwisie stosujemy pliki cookies. Korzystanie z witryny bez zmiany ustawień dotyczących cookies oznacza, że będą one zamieszczane w Państwa urządzeniu końcowym. Możecie Państwo dokonać w każdym czasie zmiany ustawień dotyczących cookies. Więcej informacji w polityce prywatności.

×