Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա
Հասարակական Կազմակերպություն
en am
facebook  
Գործընկերներ Chórtownia Noiaan Tapan

Շահէ Քեշիշեան

'photo 5.jpg'

Շահե Քեշիշեան

 

Ծնվել է 1970 թվականի սեպտեմբերի 1-ին Հալեպում (Սիրիա),  ամուսնացած է:

2011-ին ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն:

2012 Սեպտեմբերի 20-ին  ՀՀ նախագահ` Սերժ Սարգսյանի ձեռամբ պարգևատրվել է Մովսես Խորենացու պատվավոր շքանշանով

Կրթություն

2001- 2006 սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնի մագիստրատուրայում, 2009-ին  ավարտել է նույն բաժնի ասպիրանտուրականը:

2000 -2005 սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային մեներգեցողության բաժնում, որն ավարտելով ստացել է մագիստրոսի աստիճան:

1988 -1999  սովորել եւ ավարտել է Հալեպի համալսարանի համակարգչային ճարտարագիտության բաժինը:

1988-ին  ավարտել է Հալեպի ՀԲԸՄ-ի Լազար Նաճարեան- Գալուստ Կիւլպենկեան կենտրոնական վարժարանը, որտեղ ստացել է իր նախնական կրթությունը

 

Աշխատանքային գործունեություն

2012 ից Երևանի «Բարսեղ Կանաչյանի» անվան երաժշտական դպրոցում խմբավար և ուսուցիչ

2013 ից Հայաաստանի Պետական Ակադեմական երգչախմբում (ղեկավար Հովհաննես Չեքիճեան) որպես երգիչ (թենոր)

2013 ից  Sistema Armenia ծրագրի դպրոցում երգչախմբի ղեկավար

2013 ից Երեւանի Սբ. Հովհաննես եկեղեցու երիտասրդական միության ՈՎՍԱՆՆԱ երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար

2007- 2012  Հալեպում աշխատել է որպես`

  • Հ.Բ.Ը.Մ. Հ.Ե.Ը.-ի «Սպենդիարյան» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար (որտեղ նախկինում երգել է խմբի վերկանգնումից մինչեւ Երեւան տեղափոխվելը մասնագիտական կրթություն ստանալու համար 1989-2000)
  •  Հ.Բ.Ը.Մ. Հ.Ե.Ը.-ի «Արամ Խաչատուրյան» երաժշտական դպրոցի տնօրեն և ուսուցիչ
  • Համազգային Մշակութային Միության «Բարսեղ Կանաչյան» երաժշտական դպրոցի ուսուցիչ
  • Սբ. Գրիգոր Լուսաւորիչ Հայ Առաքելական եկեղեցու դպրապետ եւ խմբավար
  • Ազգային Սահակյան վարժարանի 4-րդ, 5-րդ, 6-րդ դասարանների աշակերտներին դասավանդել է հոգեւոր երգերի եւ Սբ. Պատարագի երգեցողություն

 

2005-ին Երևանում ստեղծել եւ ղեկավարել է «Սբ. Նորավանք» երգչախմբը: Նույն թվականին հիմնել է և առ այսօր ղեկավարում է Արարատյան Հայրապետական թեմի յուրատեսակ «Զանգակներ» նվագախումբը:

2004-2005 երգել է Երևանի «Սանկտուս» վոկալ քարյակում «տենոր» :

1992-2006  աշխատել եւ համագործակցել է Հալեպի «Շարոյան» համակարգչային դիզայնի եւ տպագրության ընկերությունում որպես գլխավոր օպերատոր :

1990-1991 ուսումնական տարեշրջանում նշանակվել է Սիրիայի Թել Աբիադ գյուղի ազգային «Խորենյան» վարժարանի տնօրեն:

 

Ծառայողական մասնակցություն Հալեպի հայ համայնքի հոգեւոր, մշակութային եւ հասարակական կյանքին

Հալեպի մշակութային կյանքին վերաբերող հոդվածներ է գրել Հալեպի Բերիո թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» և Հ.Բ.Ը.Մ.-ի «Հայեացք» պարբերականների համար:

1982-1988  սովորել, եւ ապա աւարտելուց հետո դասավանդել է Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության կիրակնօրյա դպրոցում (1988-1990թթ.):

1976 -2006  ծառայել է Հալեպի Սբ. Քառասնից մանկանց Մայր եկեղեցում` որպես ուրարակիր դպիր, (որից հետո հրավիրվել է գլխավորելու եւ ղեկավարելու Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին 2007-2012):

1988 -1993  ծառայել է Ճինիշյան հիշատակի հիմնադրամի ամառային ճամբարում որպես պատասխանատու: 

1989 -1990  նախագահել է Հալեպի հայ համալսարանականների միությունը:

1991-1993  ծառայել է Հայ Կաթողիկե Եկեղեցու «Հավատք և լույս» հոգևոր խնամքի կենտրոնում, որտեղ աշխատել է մտավոր և ֆիզիկական արատներ ունեցող հատուկ կարիքներով երեխաների հետ:

1989 -1994 եղել է ՀԵԸ-ի ուսանողական հանձնախմբի վարչության անդամ, որի ընթացքում 1989-ին երկար տարիների ընդհատումից հետո հանձնախմբի ջանքերով վերականգնվեց միության Սպենդիարեանի անվան երգչախումբը

1983 – 1994 մարզվել եւ խաղացել է ՀԵԸ-ի բասկետբոլի խմբում (Սիրական առաջին դասի մարզական ակումբ)

2009 թվականին դարձել է Հ.Բ.Ը.Մ.-ի վետերան անդամ:

Կյանքի անկյունադարձային անցումը եղաւ, երբ 2012-ի ամռանը ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած ՞ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ՞ համահայկական երգչախմբային փառատոնին մասնակցեց Հալէպի ՀԵԸ-ի Սպենդիարյան երգչախմբով, որից հետո պատերազմի պատճառով հետադարձ ճանապահը փակվեց եւ նա մնաց եւ հաստավեց Հայաստանում:

2014թվականից Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա ՀԿ անդամ:

W serwisie stosujemy pliki cookies. Korzystanie z witryny bez zmiany ustawień dotyczących cookies oznacza, że będą one zamieszczane w Państwa urządzeniu końcowym. Możecie Państwo dokonać w każdym czasie zmiany ustawień dotyczących cookies. Więcej informacji w polityce prywatności.

×