Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա
Հասարակական Կազմակերպություն
en am
facebook  
Գործընկերներ Chórtownia Noiaan Tapan

Ստելլա Նազարեթյան

Photo 1.JPG

Ստելլա Նազարեթյան

 ծնվել է 1981թ. փետրվարի 12-ին ք. Գյումրիում: Սովորել եմ Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում և Ա. Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցում:

1996 – 2000 թթ. ուսանել է Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի երգչախմբային դիրիժորության բաժնում, Սիլվա Վարդանյանի դասարանում:

2002թ. աշխատել է Գյումրու թիվ 42 միջնակարգ դպրոցում որպես երգ-երաժշտության ուսուցչուհի:

2003թ.-ից մինչ օրս աշխատում եմ Ա. Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցում որպես խմբավար:              

2006-2007 ուս. տարում դպրոցի միջոցառումներում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ստացել է շնորհակալագիր:

2008թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հեռակա բաժին և ուսանել է մեկ տարի:                                   

2008 թ. Մանկական երգչախմբով  մասնակցել է  «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 3-րդ հանրապետական մրցույթին:

Աշխատանքի ընթացքում ունեցել է խրախուսական մրցանակներ:

2013թ. մասնակցել է «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին: Դարձել եմ պատվավոր դիպլոմակիր և արժանացել խրախուսական դիպլոմի: Նույն թվականին  մասնակցել է «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի մրցույթին:

2013-ին պարգևատրվել է քաղաքապետի կողմից:

   2014թ. մասնակցել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին: Ստացել է  դիպլոմ Ա. Արենսկու ստեղծագործության համար և շնորհակալագիր:

Շարունակում է մասնակցել  քաղաքային բոլոր միջոցառումներին, այդ թվում` Գյումրին մշակութային մայրաքաղաք հռչակվելիս:                                   2014-ին <<Հայ Հոգևոր Երգերի  մարզային փառատոնին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար  մանկական երգչախումբը Ս. Նազարեթյանի ղեկավարությամբ ստացել է պատվոգիր:

2014թվականից Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա ՀԿ նախագահ

W serwisie stosujemy pliki cookies. Korzystanie z witryny bez zmiany ustawień dotyczących cookies oznacza, że będą one zamieszczane w Państwa urządzeniu końcowym. Możecie Państwo dokonać w każdym czasie zmiany ustawień dotyczących cookies. Więcej informacji w polityce prywatności.

×