Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա
Հասարակական Կազմակերպություն
en am
facebook  
Գործընկերներ Chórtownia Noiaan Tapan

Հարություն Թոփիկյան

News.jpg

Հարություն Թոփիկյան

Ծնվել է 1951 թ. ուսուցիչների ընտանիքում: 1967թ. ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան,խմբավարական բաժին Վ.Քեթենջյանի դասարան.1969 թ.  ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան խմբավարական բաժին Լ.Չունգուրյանի դաասրան ավարտել 1974 թ.: Կոնսերվատորիան ավարտելուց հետո աշխատել ՝է Սարաջեվի անվան երաժշտական դպրոցում :

Խմբավար Հարություն Թոփիկյանը ծառայում է իր սիրած գործին 39 տարի:

1979-84թթ. եղել է Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության «Հայ երգի կամերային երգչախմբի» հիմնադիր դիրիժոր:

1982 թ. արժանացել է Հայաստանի «Լենինյան կոմերիտմիության» պետական մրցանակի (4 ձայնասկավառակ Մելոդիա ֆիրմա եւ 1 ձայնասկավառակ ԱՄՆ ում) :

1983-1991թթ. ղեկավարել է Երեւանի պետական համալսարանի երգչախումբը, որը 1987թ.-ին Լիտվայի Հանրապետության Կաունաս քաղաքում միութենական 19 համալսարանական երգչախմբերի հեղինակավոր մրցույթում գրավել է առաջին տեղը: 

1989-91թթ. եղել է «Bridges of Song» փառատոնի կազմակերպիչ – անդամ: Ղեկավարել է աշխարհի միացյալ երգչախումբ թվով 20 000 երգիչներ (Տալլինն, 1991թ.):

1991-1994թթ. Բեյրութում վերակազմել է Բարսեղ Կանաչյանի հիմնած «Գուսան» երգչախումբը:

2014թվականի Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա ՀԿ անդամ:

W serwisie stosujemy pliki cookies. Korzystanie z witryny bez zmiany ustawień dotyczących cookies oznacza, że będą one zamieszczane w Państwa urządzeniu końcowym. Możecie Państwo dokonać w każdym czasie zmiany ustawień dotyczących cookies. Więcej informacji w polityce prywatności.

×