Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա
Հասարակական Կազմակերպություն
en am
facebook  
Գործընկերներ Chórtownia Noiaan Tapan

Կարեն Սարգսյան

'Karen Sargsyan.jpg'

 

Կարեն Սարգսյան

Խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ

Էլ. փոստ՝    karensargsyan.opera@gmail.com

Հեռ.՝             +374 77 795-397 

                    +374 10 247-196

 

Կարեն Սարգսյանը ծնվել է 1952թ-ի սեպտեմբերի 12-ին Կապան քաղաքում: Ավարտել է Կապանի N1 միջնակարգ և երաժշտական դպրոցները: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` որպես օպերային-սիմֆոնիկ դիրիժոր: Դեռևս 1970-ական թվականներից հանդես է եկել տարբեր երգչախմբերի հետ` պատրաստելով համերգային ծրագրեր և հանդես գալով ուսանողական տարբեր փառատոններում:

1989թ-ին հիմնադրել է տղամարդկանց երգչախումբ` համերգներով հանդես գալով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: 1991-92թթ. աշխատել է Գերմանիայի Վիզբադեն քաղաքի «Զոննենբերգ» երգչախմբի հետ: 1993թ-ին հրավիրվել է Ավստրալիա, որտեղ հանդես է եկել հայկական «Կոմիտաս» երգչախմբի և Սիդնեյի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Աշխատել է նաև սփյուռքում գործող երգչախմբերի հետ, մասնավորապես Հալեպի «Զվարթնոց» երգչախմբի հրավերով:

1994թ-ից 2014 թվականներին գլխավորել է օպերային թատրոնի երգչախումբը: Նրա գլխավորությամբ երգչախումբը պատրաստել է թատրոնում բեմադրված օպերային բոլոր ներկայացումները: Որպես օպերային թատրոնի երգչախմբի ղեկավար մասնակցել է Իսպանիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Լիբանանում կայացած հյուրախաղերին:

1976թ-ից 1982թ. ղեկավարել է ԵՊՀ երգչախումբը, ունեցել է հյուրախաղեր Մերձբալթյան երկրներում և Մոսկվայում: 2006թ-ից վերականգնել է իր գործունեությունը համալսարանում` ղեկավարելով կամերային ուսանողական նվագախումբը և երգչախումբը:

ՀՀ նախագահի 25.03.2006թ-ի թիվ ՆՀ N 66-A հրամանագրով շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:

2012 թվականին պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

2014 թվականից դասավանդում է ս.Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, միաժամանակ ղեկավարելով Սևանի Վազգենյաց դպրանոցի երգչախումբը և Երևանի ս.Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու երգչախումբը:

2014 թվականից Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա ՀԿ անդամ

W serwisie stosujemy pliki cookies. Korzystanie z witryny bez zmiany ustawień dotyczących cookies oznacza, że będą one zamieszczane w Państwa urządzeniu końcowym. Możecie Państwo dokonać w każdym czasie zmiany ustawień dotyczących cookies. Więcej informacji w polityce prywatności.

×