Լյուբա Միքաելի Հովհաննիսյան
Ծնվել է Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Կուրիս գյուղում 1956 թ.-ին:
1960թ. ընդունվել և ավարտել է Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան դպրոցը և դրան զուգահեռ Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:
1974թ. ընդունվել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը՝ խմբավարական բաժին:
1978թ. ավարտելուց հետո գործուղվել է Ագարակի արվեստի դպրոց որպես խմբավար:
1993-1999թթ. եղել է Ագարակի արվեստի դպրոցի փոխտնօրեն ուսումնական գծով:
Երգչախմբով մասնակցել է <<Մշակութային կրթության աջակցություն>> հիմնադրամի կողմից կազմակերպված փառատոնին Մ.Մազմանյանի <<Ճուտիկ>>օպերայով և արժանացել պատվոգրի: Մասնակցել են նաև <<Երգող Հայաստան>> մրցույթ-փառատոնին՝ արժանանալով պատվոգրի:
Մինչ այժմ աշխատում է Ագարակի արվեստի դպրոցում որպես խմբավար:
2014թվականից Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա ՀԿ անդամ: