Մայա Մելիքի Մելիքսեթյան
Ծնվել եմ 1950թ. Կապան քաղաքում, ծառայողի ընտանիքում: Սովորել և ավարտել է Կապանի Հ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցը: Զուգահեռ նաև սովորել է երաժշտական դպրոցի քանոնի դասարանում: Երաժշտական դպրոցում սովորելու տարիներին մեր քանոնահարների անսամբլը 1968թ - ին մասնակցել է
համահայաստանյան 2-րդ ֆեստիվալին և արժանացել արծաթե մեդալի: Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կապանի երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժինը և ավարտելուց հետո ընդունվել ու ավարտել Երևանի Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիայի նույն բաժինը:
Ուսումարանում սովորելու տարիներին աշխատել է դպրոցներում գործող խմբակներում, որպես սոլֆեջիոյի դասատու, իսկ ուսումնարանն ավարտելոըց հետո աշխատել է հանրակրթական դպրոցներում, որպես երգ-երաժշտության դասատու և մանկապարտեզներում՝ որպես երաժիշտ: Այնուհետև աշխատանքի է անցել Քաջարանի երաժշտական դպրոցում, որպես քանոնի դասատու և երգչախմբի ղեկավար: Բազմիցս նրա ղեկավարած երգչախումբն արժանացել է խրախուսանքների և դիպլոմների: 1975թ-ին Քաջարանում աշխատելու տարիներին արժանացել է ՀՍՍՀ կուլտուրայի նախարարության պատվոգրի:
Կոնսերվատորիան ավարտելուց հետո աշխատանքի է անցել Կապանի երաժշտական ուսումարանում, որպես երգչախմբավարության դասատու: Վեց տարի ուսումնարանում աշխատելուց հետո տեղափոխվել է Կապանի թիվ 2 երաժշտական դպրոց և աշխատել որպես փոխտնօրեն՝ ուսումնական գծով: Ղեկավարել է նույն դպրոցի երգչախումբը և դարձյալ արժանացել խրախուսանքների: Դպրոցում աշխատելու տարիներին ղեկավարել է նաև դասատուներից կազմված երգչախումբը և համերգներով հանդես եկել Մեղրի և Ագարակ քաղաքներում:
Դպրոցի հիմնադրման 10- ամյակի տարեդարձին արժանացել է ՀՍՍՀ մշակույթի նախարարության շնորհակալագրի: 2003թ-ին նորից տեղափոխվել է երաժշտական ուսումնարան և մինչ այժմ աշխատում է որպես երգչախմբավարության դասատու:
2014թվականից Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա ՀԿ անդամ: