Ռուզաննա Ալբերտի Ավագյան
Ծնվել եմ 1977թ Կապան քաղաքում: Սովորել և ավարտել է թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1992 թվականին ընդունվել է Կապանի երաժշտական ուսումնարանի խմբավարության բաժինը և 1995-1996 ուսումնական տարում ավարտել:
1996թ.` ավարտելուց հետո, անմիջապես ընդունվել է աշխատանքի` Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցում, որպես սոլֆեջիոյի դասատու:
Արժանացել է շնորհակալագրի թիվ 2 երաժշտական դպրոցի հիմնադրման 20-ամյակի, լավագույն մանկավարժական աշխատանքի կապակցությամբ 1998թ-ին: Մասնակցել է Կապանի արվեստի պետական քոլեջի կողմից կազմակերպված մեթոդական դասընթացներին 2006թ-ին:
2010թ.-ին սովորել է <<Կապանի արվեստի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ում կազմակերպված <<Համակարգչային շահագործում>> կարճաժամկետ վերապատրաստման դասընթացին և ստացել վկայական:
2011թ.-ին ընդունվել է աշխատանքի Կապանի արվեստի պետական քոլեջում, որպես Երգչախմբավարություն մասնագիտության դասախոս և մինչ այժմ աշխատում է:
2014թվականից Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա ՀԿ անդամ: