Լյուբա Օնիկի Մարգարյան
Ծնվել է 1950թ. փետրվարի 24-ին Կապան քաղաքում:
1957թ. հաճախել է N 3 ռուսական դպրոց և ավարտել 1966թ-ին:
1958թ. ընդունվել է N 1 երաժշտական դպրոց դաշնամուրային բաժին և ավարտել1964թ-ին: Դպրոցն ավարտելուց հետո 1968 թ-ին
ընդունվել է պոլիտեխնիկ ինստիտուտ կիբերնետիկայի բաժին: Կես տարի սովորելուց հետո զգացել է որ դա իրենը չէ, դուրս եմ եկել :
1969թ-ին ընդունվել է Կապանի երաժշտական ուսումնարան խմբավարական բաժին (2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի կեսը ավարտել է գերազանց): 1970թ-ի փետրվարին ուսման հետ համատեղ մինչև 1980թ-ը աշխատել է Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատին կից Լենհանքերի մանկապարտեզում, որպես երաժիշտ:
Ուսումնարանն ավարտելուց հետո 1973 թ-ին նշանակվել է ք. Քաջարանի երաժշտական դպրոցում, որպես տեսական առարկաների (սոլֆեջիո, երաժշտական գրականուտյուն) դասատու: 1974թ-ին աշխատել է համատեղության կարգով երաժշտական ուսումնարանում ցերեկային և երեկոյան բաժիններում տեսական առարկաների (երաժշտական գրականություն, հարմոնիա) դասատու:
1981թ-ին ընդունվել է Կապանի N2 երաժշտական դպրոց, որպես տեսական բաժնի դասատու: Եվ՛ Քաջարանում, և՛ Կապանում աշխատելու տարիներին կատարել է տեսական բաժնի վարիչի պաշտոնը:
Աշխատանքում միշտ ակտիվ է եղել, արժանացել է մի շարք շնորհակալագրերի, պատվոգրերի դպրոցի, քաղաքապետարանի ու նախարարության կողմից:
2014թվականից Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա ՀԿ անդամ: