Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա
Հասարակական Կազմակերպություն
en am
facebook  
Գործընկերներ Chórtownia Noiaan Tapan

Սիլվա Նավասարդյան

         Սիլվա Արմենակի Նավասարդյան

Ծնվել է Կապանի Եղվարդ գյուղում, 1954թ. հունիսի 01-ին:

1973թ.ընդունվել է Կապանի երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժինը և ավարտել այն 1977թ.ստանալով խմբավար, երգի և սոլֆեջոյի ուսուցչի որակավորում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971թ-ից՝ որպես մեքենագչուհի:

1986թ-ից մինչ այսօր աշխատում է Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում՝ որպես  երգչախմբի ղեկավար և երաժշտության ուսուցչուհի:

      Աշխատանքային տարիներին ստացել է մի շարք պատվոգրեր՝ 2008թ. մարզպետի և Կապանի քաղաքապետի  կողմից, շնորհակալագիր արվեստի պետական քոլեջի կողմից:

     2008թ մասնակցել է կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված դասընթացին և ստացել վկայական երաժշտության ուսուցիչների համար կազմակերպված 30 ժամյա դասընթացի  համար:

      Մասնակցել է <<Երգող Հայաստան>>  մանկապատանեկան երգչախմբերի 3-րդ հանրապետական մրցույթին  և ստացել վկայական:

      Կապանի թիվ  1  հիմնական դպրոցի տնօրինության կողմից տարբեր միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի:

          2014թվականից Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա ՀԿ անդամ:

W serwisie stosujemy pliki cookies. Korzystanie z witryny bez zmiany ustawień dotyczących cookies oznacza, że będą one zamieszczane w Państwa urządzeniu końcowym. Możecie Państwo dokonać w każdym czasie zmiany ustawień dotyczących cookies. Więcej informacji w polityce prywatności.

×