Հասմիկ Վանիչկայի Ջուլֆալակյան
Ծնվել է 1.07.1962թ. Երևանում։
1981-1986թթ սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվ․ Պետական կոնսերվատորիայի վոկալ- տեսական ֆակուլտետի խմբավարական բաժինը։
1981-1992թթ աշխատել է Հայաստանի երգչախմբային ընկերության մանկական խմբերգային ստուդիայում որպես խմբավար ։ Միաժամանակ Մասիսի ՄԵԴ- ում դասավանդել է երաժշտական- տեսական առարկաներ։
1992- ին ընտանեկան հանգամանքներից ելնելով մեկնել է մշտական բնակության Ուկրաինայի հանրապետության Զապորոժյե քաղաք ։
1993-2005թթ դասավանդել է Զապորոժյեի Պ․Ի․ Մայբորոդայի անվ․ երաժշտական ուսումնարանում խմբավարություն և խմբավարական առարկաներ։ Մասնագիտական հմտությունները խորացնելու նպատակով ավարտել է Դոնեցկի Ս․ Ս․ Պրոկոֆևի անվ․ կոնսերվատորիան և Կիևի Հետդիպլոմային կրթության ինստիտուտը՝ խմբավարություն մասնագիտությամբ։ Ուսանողներից երկուսը դարձել են համաուկրաինական երիտասարդ դիրիժորների մրցույթների դափնեկիրներ ( Ոսկե դիպլոմ և Առաջին մրցանակ )։
2005 թ-ին հայրենասիրական մղումներից ելնելով վերադարձել է Հայաստանի հանրապետություն ։
2005թ-ից մինչև օրս աշխատում է Երևանի Ա․Գաբրիելյանի անվ․ արվեստի և Ս․Ասլամազյանի անվ․երաժշտական դպրոցներում որպես՝խմբավար և վոկալի ուսուցչուհի։ Հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է։
2014 թվականից Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա ՀԿ Փոխնախագահ և Խորհրդի անդամ: