Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա
Հասարակական Կազմակերպություն
en am
facebook  
Գործընկերներ Chórtownia Noiaan Tapan

Երաժշտության Գանձարան - Հայաստան

'14606404_574118929438050_2337902260148384678_n.jpg'

<< Երաժշտության Գանձարան - Հայաստան >> 
նոր նախագծի հայտարարություն.

Հարգելի խմբավարներ.
Հայտարարում ենք << Երաժշտության գանձարան - Հայաստան>> խորագիրը կրող համահայկական երգչախմբային ձայնասկավառակի թողարկման մասին, որին մասնակցել կարող են երգչախմբեր՝ ինչպես Հայաստանում այպես և ՀՀ Սփյուռքում գործող մեր հայրենակիցները:

ԱՌԱՋԻՆ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿՆ Է, ՈՐՆ ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԵՐԻ ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ:

Գուցե հիշում եք, The Sound of Europe II միջազգային երգչախմբային CD նախագիծը (2015 թ.), որը ներառում է երգչախմբային երաժշտություն Լեհաստանի, Վրաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բուլղարիայի եւ Հունգարիայի երգչախմբերի կատարմամբ:

Մենք արդեն ունենք մասնակիցներ Հայաստանից, բայց նաև փնտրում ենք 4 երգչախմբեր Հայաստանի սահմաններից դուրս, ովքեր ցանկանում են մասնակցել այս նախագծին, որոնք փակ լսումների արդյունքում կընդգրկվեն հավաքածուի մեջ: 
Մենք սպասում ենք 2 Ձայնագրություններ արտերկրում գործող յուրաքանչյուր շահագրգիռ երգչախմբի կողմից՝ MP3 ֆորմատով մինչեւ 2016 թվականի դեկտեմբեր ամիսը: 
Ներկայացված նյութերը չեն վերադարձվում և օգտագործվելու են բացառապես ձայնասկավառակում ընդգրկվելու նպատակով:

Ընտրությունն իրականացվելու է փակ լսումների միջոցով՝ հաշվի առնելով ձայնագրման որակը, կատարման ճշտգրտությունն ըստ հեղինակի նոտագրության.
Լսումներն անցած ձայնագրությունները կընդգրկվեն ձայնասկավառակում. 
Ձայնասկավառակները ենթակա չեն վաճառքի և որևէ առևտրային նպատակ չեն հետապնդում:

Բոլոր արտերկրից ընտրված երգչախմբերը ստիպված կլինեն կատարել վճար, որը կախված է ձայնասկավառակների առաքման քանակի ծախսերից:

ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ՄՐՑՈՒՅԹ ՝ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՇԱՊԻԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԿԱՐ ԽՈՐԱԳՐՈՎ :
Մասնակցության մանրամասների համար

2016-11-15

W serwisie stosujemy pliki cookies. Korzystanie z witryny bez zmiany ustawień dotyczących cookies oznacza, że będą one zamieszczane w Państwa urządzeniu końcowym. Możecie Państwo dokonać w każdym czasie zmiany ustawień dotyczących cookies. Więcej informacji w polityce prywatności.

×