Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա
Հասարակական Կազմակերպություն
en am
facebook  
Գործընկերներ Chórtownia Noiaan Tapan

"Երաժշտության Գանձեր - Հայաստան" երգչախմբային ձայնասկավառակը պատրաստ է!

'32153019_2338166002863874_3443224338596102144_n.jpg'

Լեհաստանի "Խուրտովնիա հիմնադրամի" և Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա ՀԿ կողմից իրականացվող հեղինակային "Երաժշտության գանձեր - Հայաստան" առաջին միջազգային երգչախմբային ձայնասկավառակն այլևս լույս է տեսել. վերջինս հայ երգչախմբային ստեղծագործությունների հավաքական ժողովածու է, որում ընդգրկված են 5 երկրների՝ Հայաստանից, Լեհաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից և Մոլդովայից, ընդհանուր թվով 14 երգչախմբերի հայ՝ տարբեր ժամանակաշրջանների և ժանրի խմբերգերի 26 ձայնագրություններ: 

Նմանօրինակ ծրագրերը նպաստում են օտարազգի, ինչպես նաև՝ հայ երգչախմբերի կողմից հայ երգչախմբային արվեստի երկարատև ուսումնասիրությունների խթանմանը, որով ճանաչումն ու հանրայնացումն առավել մնայուն և շարունակական գործընթացի է վերածվում: 
"-Ուրախ ենք, որ Երաժշտության գանձեր- Հայաստան երգչախմբային նախագիծն այլևս իրականություն է, որն ունի հեռանկար միավորելու ազգերին՝ խաղաղության խորհրդով, ուսումնասիրելով և սփռելով աշխարհում հայ երգչախմբային՝ ինչպես ժողովրդական, հոգևոր, նաև՝ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններն ու մշակումների փայլուն նմուշները"
Քրիստինե Շերոյան
ՀԵԴԱ Նախագահ

Ծրագրին մասնակցել են՝
Հայաստանից 9 երգչախումբ
1.Ավե Մարիա իգական երգչախումբը - խմբավար՝ Արտաշես Բաբուրյան
2. Կոմիտաս իգական երգչախումբը - խմբավար՝ Գայանե Սահակյան
3. Արար իգական երգչախումբ       - խմբավար՝ Գոռ Մելքումյան
4. Տավուշի Թեմի Մանկապատանեկան երգչախումբը  -  խմբավար՝  Քրիստինե Շերոյան
5. Արահետ երգչախումբը     - խմբավար՝ Տատյանա Մինասյան
6. Խազեր երգչախումբը     - խմբավար՝ Անի Նավասարդյան
7. Արտ վոկալ անսամբլը   - խմբավար՝ Առնո Բարխուդարյան
8. Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը   - խմբավար՝ Մամիկոն  Անդրեասյան
9. Փարոս երգչախումբը     - խմբավար՝ Րաֆֆի Միքայելյան
Գերմանիայից՝
1.Շողեր իգական երգչախումբը  - խմբավար՝ Արմինե Բաբայան
Լեհաստանից 
1.Կլաստեր երգչախումբ /ք. Զաբժե/  - խմբավար՝   Բարբարա Գայեկ -Կարասկա
2. Լեգ Արտիս երգչախումբ / ք. Կրակով/     - խմբավար՝   Ագնեշկա Տրելա- Յոչիմեկ
Ուկրաինայից՝
1.Օդեսսայում Ստոլյառսկու անվան երաժշտական դպրոցի երգչախումբ - խմբավար՝ Տատյանա Յակովչուկ
Մոլդովայից
1.Ռապսոդիա երգչախումբ  - խմբավար՝ Նատալյա Բարաբանշիկովա
Երևանում շուտով կկայանա համերգ-շնորհանդեսը հայ հանդիսատեսի համար... 

W serwisie stosujemy pliki cookies. Korzystanie z witryny bez zmiany ustawień dotyczących cookies oznacza, że będą one zamieszczane w Państwa urządzeniu końcowym. Możecie Państwo dokonać w każdym czasie zmiany ustawień dotyczących cookies. Więcej informacji w polityce prywatności.

×