Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա
Հասարակական Կազմակերպություն
en am
facebook  
Գործընկերներ Chórtownia Noiaan Tapan

Galeria zdjęć

Առաջին համագումարը 2013

1939448_235426713307275_607209598_n.jpg

Առաջին համագումարը

2013 թվականի Նոյեմբերի 1-ին հայ խմվաբարները համատեղ՝ Սոնա Հովհաննիսյան, Տիգրան Հեքեքյան, Յուրի Յուզբաշյան, Սարինե Ավթանդիլյան և Քրիստինե Շերոյան, հիմնադրեցին ՙՙՀայ Երգչախմբային դիրիժորների ասոցիացիա՚ հասարակական կազմակերպությունը, որի առաջին համագումարը տեղի ունեցավ Նոյեմբերի 27-ին Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Համագումարին ներկա էին 31 խմբավար: Խորհրդի կազմում առաջադրվեցին 15 հոգի, որոնց թվում հանրապետության ամենաճանաչված և ակտիվ գործունեություն ծավալող դիրիժորների կողքին նաև երիտասարդ խմբավարներ: Իրենց ծայրահեղ զբաղվածության պատճառաբանելով՝ խմբավարներ Տիգրան Հեքեքյանը,Սոնա Հովհաննիսյանը, Ռոբերտ Մլքեյանը և Հարություն Թոփիկյանը ինքնաբացարկ հայտնեցին : Նրանք առաջարկեցին խորհրդի կազմում ընդգրկվել ավելի երտասարդ խմբավարների, դրանով իսկ նրանց ինքնադրսևորվելու հնարավորություն տալ: Խորհրդի կազմում ընդգրկվեցին հետևյալ 9 անդամները՝ 1. Քրիստինե Շերոյան 2. Արտաշես Բաբուրյան 3. Սարինե Աֆթանդիլյան 4. Էմմա Առաքելյան 5. Հասմիկ Ջուլֆալակյան 6. Հասմիկ Վարդանյան 7. Րաֆֆի Միքայելյան 8. Գայանե Բաղդասարյան 9. Հովհաննես Չեքիջյան Ասոցիացիայի պատվավոր նախագահ ընտրվեց պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանը: Ժողովը եզրափակվեց Երգչախմբային արվեստի եվրոպական ասոցիացիայի Գաբոր Մոչարի Հայաստան այցի ժամանակ բերած մեկ շիշ խորհրդանշանական գինին բացելու գեղեցիկ արարողությամբ:

W serwisie stosujemy pliki cookies. Korzystanie z witryny bez zmiany ustawień dotyczących cookies oznacza, że będą one zamieszczane w Państwa urządzeniu końcowym. Możecie Państwo dokonać w każdym czasie zmiany ustawień dotyczących cookies. Więcej informacji w polityce prywatności.

×