Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա
Հասարակական Կազմակերպություն
en am
facebook  
Գործընկերներ Chórtownia Noiaan Tapan

"Երաժշտության Գանձեր - Հայաստան" երգչախմբային ձայնասկավառակը պատրաստ է!

32191284_2338165606197247_5094567744112689152_n.jpg

"Երաժշտության Գանձեր - Հայաստան" երգչախմբային ձայնասկավառակը պատրաստ է!

Լեհաստանի "Խուրտովնիա հիմնադրամի" և Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա ՀԿ կողմից իրականացվող հեղինակային "Երաժշտության գանձեր - Հայաստան" առաջին միջազգային երգչախմբային ձայնասկավառակն այլևս լույս է տեսել. վերջինս հայ երգչախմբային ստեղծագործությունների հավաքական ժողովածու է, որում ընդգրկված են 5 երկրների՝ Հայաստանից, Լեհաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից և Մոլդովայից, ընդհանուր թվով 14 երգչախմբերի հայ՝ տարբեր ժամանակաշրջանների և ժանրի խմբերգերի 26 ձայնագրություններ: 

Ծրագրի նպատակն է հայ երգչախմբային արվեստը հասու դարձնել աշխարհին նաև կրթական գործընթացի միջոցով, քանի որ ծրագրին մասնացել են ոչ միայն հայ, այլ նաև՝ օտարազգի երգչախմբեր:
Նմանօրինակ ծրագրերը նպաստում են օտարազգի, ինչպես նաև՝ հայ երգչախմբերի կողմից հայ երգչախմբային արվեստի երկարատև ուսումնասիրությունների խթանմանը, որով ճանաչումն ու հանրայնացումն առավել մնայուն և շարունակական գործընթացի է վերածվում: 
"-Ուրախ ենք, որ Երաժշտության գանձեր- Հայաստան երգչախմբային նախագիծն այլևս իրականություն է, որն ունի հեռանկար միավորելու ազգերին՝ խաղաղության խորհրդով, ուսումնասիրելով և սփռելով աշխարհում հայ երգչախմբային՝ ինչպես ժողովրդական, հոգևոր, նաև՝ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններն ու մշակումների փայլուն նմուշները"
Քրիստինե Շերոյան
ՀԵԴԱ Նախագահ

=====
Լեհաստանում ապրիլի 1-ին կայացավ ծրագրի և ձայնասկավառակի շնորհանդեսը, որից հետո՝ ծրագրի հեղինակներ Յուստինա Դյումայի (Խուրտովնիա հիմնադրամի Նախագահ) և Քրիստինե Շերոյանի (ՀԵԴԱ Նախագահ) կողմից հրատարակված ձայնասկավառակները, որպես նվեր ուղարկվեցին մասնակից երգչախմբերին, իսկ երգչախմբերին և դիրիժորներին անվանական շնորհակալագրեր ստորագրվեցին:

Ծրագրին մասնակցել են՝
Հայաստանից 9 երգչախումբ
1.Ավե Մարիա իգական երգչախումբը -  Խմբավար՝ Արտաշես Բաբուրյան
2. Կոմիտաս իգական երգչախումբը   - Խմբավար՝ Գայանե Սահակյան
3. Արար իգական երգչախումբ    - Խմբավար՝ Գոռ Մելքումյան  
4. Տավուշի Թեմի Մանկապատանեկան երգչախումբը -   Խմբավար՝  Քրիստինե Շերոյան
5. Արահետ երգչախումբը - Խմբավար՝  Տատյանա Մինասյան
6. Խազեր երգչախումբը  - Խմբավար՝  Անի Նավասարդյան
7. Արտ վոկալ անսամբլը  - Խմբավար՝  Առնո Բարխուդարյան
8. Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը   -  Խմբավար՝ Մամիկոն Անդրեասյան
9. Փարոս երգչախումբը  - Խմբավար՝  Րաֆֆի Միքայելյան
Գերմանիայից՝
1.Շողեր իգական երգչախումբը   - 
Խմբավար՝  Արմինե Բաբայան
Լեհաստանից 
1.Կլաստեր երգչախումբ /ք. Զաբժե/  - 
Խմբավար՝  Բարբարա Գայեկ - Կարասկա
2. Լեգ Արտիս երգչախումբ / ք. Կրակով/   - Խմբավար՝ Ագնեշկա Տրելա - Յոչիմեկ
Ուկրաինայից՝
1.Օդեսսայում Ստոլյառսկու անվան երաժշտական դպրոցի երգչախումբ   - 
Խմբավար՝  Տատյանա Յակովչուկ
Մոլդովայից
1.Ռապսոդիա երգչախումբ  - 
Խմբավար՝  Նատալյա Բարաբանշիկովա
Երևանում շուտով կկայանա համերգ-շնորհանդեսը հայ հանդիսատեսի համար... 

 

 

 

2018-05-10

W serwisie stosujemy pliki cookies. Korzystanie z witryny bez zmiany ustawień dotyczących cookies oznacza, że będą one zamieszczane w Państwa urządzeniu końcowym. Możecie Państwo dokonać w każdym czasie zmiany ustawień dotyczących cookies. Więcej informacji w polityce prywatności.

×