Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա
Հասարակական Կազմակերպություն
en am
facebook  
Գործընկերներ Chórtownia Noiaan Tapan

Հասարակական Կազմակերպություն

16864232_631906133659329_5957943224323661166_n - копия.png

 Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա հասարակական կազմակերպությունը ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծված է  իր անդամների շահերի ընդհանրության հիման վրա՝ իր անդամների իրավունքներն ու շահերը պաշտպանելու, աշխարհում հայ խմբերգային արվեստի զարգացմանն ու ներկայացմանը նպաստելու, օտարերկրյա երգչախմբային արվեստը Հայաստանում լայնորեն ներկայացնելու, հասարակության առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու և հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով: 

- Նպաստել հայ երգչախմբային արվեստի զարգացմանն ու ներկայացմանը ողջ աշխարհում,

- Լայնորեն ներկայացնել արտեկրի երգչախմբային արվեստը Հայաստանում

- Նպաստել աշխարհի տարբեր երգչախմբային դպրոցների և նորամուծությունների տարածմանը

- Նպաստել նոր ստեղծագործական կապերի ստեղծմանը, փորձի և խմբերգային գրականության փոխանակմանը.

- Հիմնել երգչախմբեր;

- Կազմակերպել համերգներ Երևանում, ՀՀ մարզերում, Արցախում և արտերկրում;

-Աջակցել և կազմակերպել հայ երգչախմբերի մասնակցությունը միջազգային փառատոներին և մրցույթներին Հայաստանում, Արցախում  և արտերկրում

- Իրականացնել կրթական ծրագրեր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում;

- Սերտորեն համագործակցել և իրականացնել փորձի փոխանակման ծրագրեր համանման կազմակերպությունների և անհատ երաժիշտների հետ` Հայաստանում և նրա սահմաններից դուրս

- Կազմակերպել տարբեր բնույթի մրցույթներ

- Իրականացնել հրատարակչական գործունեություն.

- Ունենալ ինտերնետային կայք.

- Թողարկել ձայներիզներ, տեսաֆիլմեր և այլն.

- Աշխատել համերգային, կինոարդյունաբերական և այլ պրոդյուսերական ընկերությունների հետ.

- Ստանալ դրամաշնորհներ, նվիրատվություններ, նյութական և ոչ նյութական բույթի ցանկացած աջակցություն

- Կազմակերպել հանգանակություններ և մարաթոններ` ի նպաստ կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի.

- Իրականացնել բարեգործական ծրագրեր` համերգներ և այլ օժանդակություններ.

- Լայնորեն համագործակցել ժամանակակից հայ կոմպոզիտորների հետ.

- Լայնորեն համագործակցել արվեստի այլ որորտներում աշխատող ընկերությունների և անհատների հետ:

 

 

W serwisie stosujemy pliki cookies. Korzystanie z witryny bez zmiany ustawień dotyczących cookies oznacza, że będą one zamieszczane w Państwa urządzeniu końcowym. Możecie Państwo dokonać w każdym czasie zmiany ustawień dotyczących cookies. Więcej informacji w polityce prywatności.

×